‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’

639

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  

Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին  և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Հիվանդանոցում մահացել է Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգության երկրորդ մասնակիցը’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ’