‘
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի, Արագածի, Թալինի, Մարալիկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ- տեղ մառախուղ է, տեսանելիությունը` 100-150մ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ԱԻ նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
‘