‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է’

577

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր հատվածում, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով:

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:   

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Ինչ կլիներ եթե ֆուտբոլիստները փոխանակեին սանրվածքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ռազմաբազայի ներքին կարգապահական ռեժիմը’