‘Ավտոմեքենաները այրել է «100-ամյակն առանց ավտոների» շարժու՞մը. «ՉԻ»’

1833

Ընդամենը երկու օրվա ընթացքում Երևանում անհայտ անձինք այրել են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների չորս ավտոմեքենաներ:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Խոսքը Ցեղասպանության 100-ամյակի մասին է, որը շարժման անդամները մտադիր են նշել առանց ռեժիմի, և կարելի է ենթադրել, որ նրանց ավտոմեքենաներն այրել են մեկ այլ շարժման` «100-ամյակն առանց ավտոների» նախաձեռնության անդամները: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, ամենայն հավանականությամբ, հենց «ռեժիմն» էլ կազմակերպել է այդ հրկիզումները (եթե, իհարկե, մի կողմ թողնենք այն վարկածը, որ Կարեն Ավագյանը պարզապես հերթով անցել է այդ մեքենաների կողքով):

Իսկ եթե հրկիզումները «ռեժիմն» է կազմակերպել` միամտություն կլիներ կարծելը, թե ոստիկանությունը բացահայտելու է դրանք:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն տվյալներ է հավաքում տարադրամ գնող կամ վաճառող ցանկացած քաղաքացու մասին. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հրաշքների երկիր Հայաստան, կամ կսիրեի՞ք արդյոք ռադիկալին’