‘Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից’

958

Հունվարի 17-ին, ժամը 07.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 08.58-ին դրությամբ հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վարդենյաց լեռնանցքի 1-ին ոլորանում արգելափակված «ՎԱԶ-2101» մակնիշի 34SR185 պետհամարանիշի, «ՎԱԶ-2121» մակնիշի 33DS981 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի YFY896 պետհամարանիշի ավտոմեքենաները:  

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը՝ ավտոճանապարհներին ‘