‘Ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված’

1040

Նոյեմբերի 26-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ապարան-Վարդենիս 4-րդ կմ-ի մոտակայքից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 33 DU 197 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ.) դուրս են բերել արգելափակումից. տուժածներ չկան:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 01.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դալարիկ գյուղի սկզբնամասում մերկասառույցի հետևանքով արգելափակվել է «Ֆորդ» մակնիշի (վարորդ Հ. Ս.) 339 ՍԼ 25 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին` գազալցակայանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան կախվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 3-րդ կմ-ում երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 34 SA 913 պետհամարանիշի (վարորդ Հ. Ն.) ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին (չհասած ոսկու հանք) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան թեքվել և փակել է ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն երթևեկելի հատված են դուրս բերել «ԿամԱԶ» մակնիշի (Վ. Ղ.) 21 ԼՕ 819 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան խճուղում՝ գերեզմանատան մոտակայքում, «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները նախկին «Հայգյուղտեխնիկա» արտադրական միավորման մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 29ՍS775 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Հ.) ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի մոտակայքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 07US573 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ.) մերկասառույցի հետևանքով արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի հատվածի 15 կմ-ի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և ևս 4 ավտոմեքենաներ:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի 514 LO 67 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ա. Մ.-ի վարած ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ (Մռավյան)-Քուչակ ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի 31 UL 170 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ա. Ս.ին պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-21015» մակնիշի 34 TV 544 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ի. Թ.) դուրս են բերել երթևեկելի հատված:

 

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Նորակերտ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելապակվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 34LO245 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ա.Հարությունյան փողոցի վերջնամասում Նիվա մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Ա. Ս.) 71PV700 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 09.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ4 միջպետական ավտոճանապարհի Երևան — Սևան հատվածի 42-րդ կմ-ում՝ Քաղսի գյուղի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տոժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի 35 OP 551 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Մ., 1993 թ.) ուղղել և դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Գավառ ավտոճանապարհին՝ կամուրջի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչից «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ11 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 05 OU 789 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Թ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նախորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է’
Հաջորդ հոդվածը‘Սիեռա-Լեոնեի գերեզմանափորները Էբոլայի զոհերի դիակները նետել են փողոց’