‘Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա երկու զոհ’

1387

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZM 401 պետհամարանիշով ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովք գյուղի «Չանախ» գործարանի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ուղևոր՝ 1964 թ. ծնված Վ. Մ.-ը տեղում մահացել է: Վարորդը՝ 1959 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ. Մ.-ի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանը կարող էր նաև ռեկտոր կամ կանանց ֆուտբոլի հավաքականի մարզիչ նշանակվել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Հոկտեմբերի 24-ին կկենտրոնանանք ժողովրդի դատավճռի կատարման վրա’