‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին. կա տուժած’

901

Օգոստոսի 14-ին, ժամը 17.25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում (7-րդ կմ) «ԲՄՎ-X5» մակնիշի 78 PU 888 պ/հ (վարորդ Զ. Կ., ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղափոխել են են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. Մուբարաքը հերքում է իր մասնակցությունը 2011 թ.-ին ցուցարարների սպանության գործում’
Հաջորդ հոդվածը‘Գազայում զոհվել է «Associated Press»-ի օպերատորը’