‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. կա 3 տուժած’

821

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) և Գ. Մ.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Նախորդ հոդվածը‘Դանակահարություն Կոմիտասի պողոտայում. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները կհանդիպեն Մինսկում’