‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժել է 5 մարդ’

646

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ «Այրիվանք» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 35 ST 108 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ Մ. (ծնվ.1958թ.), ուղևորներ՝ Տ. (ծնվ. 1994թ.), Ա. (ծնվ.1989թ.) Մ. (ծնվ. 1990թ.) Ա.-երը և Ա. Մ.-ն (ծնվ.1958թ.), ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են «Այրիվանք» հանգստյան տուն, այնուհետև հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Տուժածները տեղափոխվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Օսիպյանը վկայի ներկայությամբ գործարք է առաջարկել. «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը՝ Պոռոշենկոյի մասին. նա ճիշտ է տրամադրված’