‘Ավտոմեքենան ընկել է ձորն ու այրվել. ուղեւորներից մեկը մահացել է’

753

Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենա է վթարվել և այրվում է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 04.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Սևակ Պետրոսյանի վարած «Հյունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել հանդիպակաց ուղեմաս, կոտրել երկաթյա արգելապատնեշն ու ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը:

Պատահարի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է: Ուղևորուհիներից մեկը` 1984 թ. ծնված Ռոզա Արծրունին, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորուհի Շողիկ Հովհաննիսյանն և ուղևոր Բարսեղ Գեգողլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Serzh Sargsyan is all in’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում. «Ռեալ»-«Ռոմա»՝ 0:1(տեսանյութ)’