‘Ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլ. սյանը’

614

Օգոստոսի 22-ին, ժամը 23.49-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 22 SS348 պ/հ (վարորդ Ռ. Մ.) և «Օպել» մակնիշի 34 ՕA 566 պ/հ (վարորդ Ռ. Փ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլ. սյանը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հակաանկախականների ռևանշը. Он за машину Родину продал’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ’