‘
Օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը:
Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի թուջե ճաղավանդակներին և գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու հոգու, որոնք տեղափովել են հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
‘