‘Ավտոմեքենան մոտ 20 մ շրջվել է ձորը. կան տուժածներ ‘

639

Փետրվարի 1-ին, ժամը 10.21-ին ԱԻ նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի 23 PO 303 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատավածից և շրջվել ձորը` մոտ 20 մ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Վ.-ին, ուղևորներ՝ 1980 թ. ծնված Հ.  Մ.-ին  և 1980 թ. ծնված Ա. Խ.-ին (Թբիլիսի քաղաքի բնակիչ), ովքեր հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ: 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն արգելել է թռչնի մսի ներկրումը Չինաստանից’
Հաջորդ հոդվածը‘Բանկային ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման միտումը Հայաստանում կպահպանվի. Մասնագետ’