‘Ավտոմեքենա է ընկել գետը. կան վիրավորներ’

821

Հունիսի 25-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան — Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից(վարորդ Արմեն Պողոսյան)դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին(ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին(ծնված 1965թ.) և Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.), ովքեր հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 26-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը հաստատում է. Դավթաշենում պտղատու ծառեր են արմատախիլ արվել’