‘Ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված, ոչ սթափ վարորդը բախվել է Ֆորդին. 10 տուժած’

914

Այսօր Երևանում Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմքենայի վարորդը Գայի պողոտայում՝ «Ելակ» սուեպերմարկետի դիմաց, բախվել է ГАЗель մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի: Աղբյուրի համաձայն, Mercedes-ը վարել է բազմաթիվ անգամ նման բնույթի վթարներ կատարած, հանրությանը հայնտի Ճվճըվ Արոյի զավակը՝ Սարգիս Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ ժամանակին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում:

Ս. Վարդանյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն և փորձաքննությամբ պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Ոստիկանությունը պարզում է ГАЗель-ի վարորդի և բոլոր 10 վիրավորների ինքնությունը:

Նախորդ հոդվածը‘Էբոլայի վիրուսակիրները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ. Մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև’