‘Ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդը փախուստի է դիմել. Նա հետախուզման մեջ էր’

1332

Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Լոռվա խճուղու սկզբնամասում բախվել են 26-ամյա Ռուբեն Լալայանի վարած Վազ 21214 մակնիշի 17 FP 777 համարանիշի և 56-ամյա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Պիսկունի վարած «Դավ» մակնիշի AВ 3173 ВВ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի բազմաթիվ սալջարդ-քերծվածքներ» և «ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ վարորդ Ռ. Լալայանը:

Կայքի տեղեկություններով՝ մինչ իրավապահները կժամանեին հիվանդանոց, Ռ. Լալայանը հիվանդանոցից հեռացել է, քանի որ գտնվում էր հետախուզման մեջ ՌԴ Սախալինի մարզի իրավապահների կողմից և նրա նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ՝ ՌԴ քր.օր.-ի 228 հոդվածի 2 մասի (թմրամիջոցների ապօրինի գնում, պահում, տեղափոխում, պատրաստում) հատկանիշներով: Խափանման միջոց է եղել ստորագրությունը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Նախորդ հոդվածը‘Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի’
Հաջորդ հոդվածը‘Հակաահաբեկչական գործողությունների եղանակները’