‘Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Շուշան Պետրոսյանը’

976

Դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Toyota մակնիշի և Reno մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Reno մակնիշի տաքսի ավտոմեքենայի  ուղևորը եղել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը.168’
Հաջորդ հոդվածը‘Դերոն դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին. Մամուլ’