‘Ավտովթարի հետևանքով տուժած զինվորներից մեկը մահացել է ‘

865

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21:25-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում մահացել է սեպտեմբերի 24-ին վթարի ենթարկված զինծառայող Հարություն Գրիգորի Կիրակոսյանը, iLur.am-ին հայտնեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ շարքայիններ Վահե Խաչերյանի, Արգիշտի Շահվելյանի, Գեղամ Սահակյանի, Հայկ Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Երիցյանի վիճակը բավարար է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից  շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը սեպտեմբերի 25-ին, ժամը 00:20-ին, «Արմենիա» ԲԿ-ում գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախորդ հոդվածը‘Մեդվեդևը կհանդիպի Ցուկերբերգի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը պատասխան նամակ է հղել Րաֆֆի Հովհաննիսյանին ‘