‘Ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել. Վիրավորների մեջ է դերասան Վարդան Պետրոսյանը’

1000

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Կայքը հայտնում է, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

Մի քանի ժամ հետո հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:

Տիգրան Խզմալյանը Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի մասին իր ֆեյբուքում գրել է․

«Մենք մի քանի ընկերներով հիմա Էրեբունի հիվանդանոցում ենք, Վարդան Պետրոսյանին հիմա վիրահատում են: Գիտակցությունը տեղն է, կոտրվածքներ չկան: Մեքենայի անվտանգության բարձիկները բացվել են:Ասացին՝ փայծախն է պայթել, բայց կյանքին վտանգ չի սպառնում»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի գրողների միությունը նոր նախագահ ունի (ֆոտոշարք համագումարից)’
Հաջորդ հոդվածը‘«Մերոնք՝ դրսում». Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին» (տեսանյութ)’