‘Ավտովթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. ավտոմեքենան կողաշրջվել է’

1129

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ հատվածում` Սպիտակի առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում (13 կմ) «Նիսսան» մակնիշի HCH-941 պ/հ ավտոմեքենան անսարքության պատճառով ընթացքի ժամանակ կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել:

Վարորդ` 1960 թ. ծնված Ս. Ա.-ն, ուղևորներ` 1963 թ. ծնված Մ. Ա.-ն և 1966 թ. ծնված Ա. Հ.-ն,Վրաստանի հանրապետության քաղաքացիներ, չեն տուժել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Պետք է ոչ թե Միկոյանի արձանը կանգնեցնել, այլ Միլլերի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին. Օմբուդսմեն’