‘Ավտովթար Երևանում. Կան վիրավորներ’

1221

Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ` դեպի Հերացու թունել տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 25 ՏՕ 447 համարանիշի և Volkswagen մակնիշի 20 OO 417 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք են ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արտակ Սարգսյանը, նրա ուղևոր՝ 30-ամյա Արտյոմ Մինասյանը և Volkswagen-ի վարորդ 30-ամյա Բոկուր Լազրյանը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Այսօրվա «մահակները» վաղվա «մայրթերեզաներն» են’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի սակագնի փոփոխություն իրականում չկա. Իրավաբան’