‘Ավտովթար Երևանում. 40 րոպե է՝ ճանապարհային ոստիկանները չեն բարեհաճում ժամանել վթարի վայր’

1374

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց՝ «Արցախ» բանկի հարևանությամբ, բախվել են ЗИЛ մակնիշի 907 LD 61 համարանիշի և Niva մակնիշի 196 OO 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը ЗИЛ-ի մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել: Կայքը հայտնում է, որ ЗИЛ մակնիշի աղբատար ավտոմեքենան հաշվառված է Արաբկիր թաղապետարանի հաշվեկշռում:

Մինչև այս պահը արդեն 40 րոպե է՝ ճանապարհային ոստիկանները չեն բարեհաճում ժամանել վթարի վայր, ինչն էլ պատճառ է դարձել, որ երթևեկությունը նշված հատվածում դանդաղ է ընթանում, քանի որ հետաքրքրասեր վարորդները կանգնում և նայում են վթարը: ՃՈ աշխատակիցների գալուց հետո նոր կպարզվի վարորդների ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի հարավում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել 36 մարդ’