‘Ավտովթար զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց. կան տուժածներ’

1083

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 08:30-ի սահմաններում Արարատյան փողոցում՝ Զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց, բախվել են Մասիս քաղաքի Նոր թաղամասի բնակիչ, 54-ամյա Սիմոն Հովհաննիսյանի վարած Գազ 322132 մակնիշի 29 OO 481 համարանիշի միկրոավտոբուսն ու Երևանի բնակիչ, 26-ամյա Վանիկ Խաչատրյանի Toyota Platz մակնիշի 38 VA 333 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ, 36-ամյա Վարդան Սաղաթելյանը և 30-ամյա Էլլադա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես ՎՔՆ-ի պետ, իսկ վթարի մեղավորը, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովհանննիսյանն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն քաղաքական ցուցապաստառի համար տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն դեմ է Ռուսաստանում ԱԱ-2018-ն անցկացնելու բոյկոտին’