‘Ավտովթար Մեղրիում. 2 երիտասարդներ մահացել են’

1315

Օգոստոսի 29-ին, ժամը 03.24-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի 03 QV 575 պետհամարանիշով  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Ըստ ԱԻՆ կայքի՝ ՃՏՊ-ի հետևանքով 1994 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992 թ. ծնված Ա. Ա.-ը` հոսպիտալացման ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Էրդողանին է հանձնել ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը’