‘Ավտովթար Ստեփանավան — Տաշիր ավտոճանապարհին. կա տուժած’

707

Հունիսի 4-ին, ժամը 23.25-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան — Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց մայրուղու 1-ին կմ-ում բախվել են «Ֆորդ» մակնիշի 10 ՍՍ 039 պետհամարանիշով միկրոավտուբուսը (վարորդ Լ. Բ., ծնվ.1992թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ԼՕ 782 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ. Վ., ծնվ.1977թ.), ինչի հետևանքով Հ.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:  

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ’