‘Ավտովթար Վաղարշապատում, կան տուժածներ’

1446

Այսօր, ժամը 12.22-ին ԱԻ նախարարությունում տեղցեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 05 ՍԼ 537 և «Մերսեդես» մակնիշի 35 РՕ 993 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Մ. և ուղևորներ՝ 1979 թ. ծնված Ս. Գ., 2009 թ. ծնված Լ. Մ. տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վաղարշապատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է 2 անձ ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը թույլատրել է Սոչիում ցույցեր անել անվտանգության մարմիններին տեղյակ պահելուց հետո’