‘Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Բախվել են «Bentley»-ն, «Chrysler»-ն ու «Nissan»-ը. Կա զոհ (լուսանկարներ)’

1783

Երեկ՝ մարտի 3-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի՝ Տիգրան Մեծի պողոտայի՝ թիվ 76 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար-վրաերթ:

Shamshyan.com-ը հայտնում է, որ բախվել էին Արցախի փողոցի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Բենթլի» մակնիշի՝ 77 RA 777, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Նիսան Մաքսիմա» մակնիշի՝ 27 ՕՕ 376 և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 22-ամյա Վռամ Բաղդասարյանի վարած «Կռայսլեր» մակնիշի՝ 80 QO 777 համարանիշի ավտոմքենաները:

Վթարի արդյունքում «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:

Վրաերթի ենթարկվածը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանումը ինչ-որ երիտասարդներ «Բենթլիի» վրայից հանել էին համարանիշները:

Կայքը հայտնում է, որ «Բենթլին» պատկանում է հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի եղբոր տղային, ով էլ եղել է ղեկին:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 11 երեխա է զոհվել Հնդկաստանում ‘