‘Ավտոտնակում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել’

965

Հուլիսի 18-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Ավանեսովի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ հուլիսի 9-ին մահացած ամուսինը մինչև մահանալն իրեն հայտնել է, որ իրենց ավտոտնակում զինամթերք կա:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը` ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ, Ավանեսովի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի հատակի սալիկները քանդելով` հողի տակից հայտնաբերել են հակատանկային ականի 6 պայթուցիչ, հակատանկային 8 ական, արկի 4 մարտագլխիկ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, 74 տուփ տրոտիլ, դետոնատորներով 35 քուղ` յուրաքանչյուրը 26 սմ երկարության, 5,45 մմ տրամաչափի` 60, 7,62 մմ տրամաչափի` 42 և 9 մմ տրամաչափի 27 փամփուշտ, ազդանշանային 1 փամփուշտ, որսորդական հրացանի 37 պարկուճ, ատրճանակի 1 պատյան և 1 փաթեթ /8 հատ/ ամունալ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ’