‘Ատամնաբույժների բողոքի ակցիան՝ նախագահականի մոտ (լուսանկարներ)’

1587

Համաձայն նոր օրենքի՝ այսուհետ ատամնաբույժները յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար պետք է վճարեն 80.000-100.000 դրամ հարկ: Այս նոր օրենքը լուրջ դժգոհություն է առաջացրել ատամնաբույժների շրջանում, որոնք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Ատամնաբույժները դժգոհում են, որ առանց այդ էլ մարդիկ փող չունեն և  դրա պատճառով բուժվող ատամներն են հեռացնում, և եթե սարքերի համար իրենք վճարեն այդքան գումար, բնականաբար՝ բուժումն էլ կթանկանա, և այլևս ոչ ոք չի գնա ատամնաբույժի մոտ: Նրանք համոզված են, որ եթե իրենք ամսական 80.000 դրամ վճարեն, ապա չեն կարող աշխատել և ստիպված կլինեն փակել իրենց ատամնաբուժարանները: Ըստ ատամնաբույժների տեղեկությունների՝ մի քանի հոգի ցանկանում են մեծ կլինիկաներ բացել և այդպիսով փոքր ատամնաբուժարաններին անկյուն մղել:

Բողոքող ատամնաբույժները հրավիրվեցին նախագահական նստավայր, որտեղ նրանց ընդունեց  նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը: Վերջինս, նրանց բողոքը լսելուց և գրանցելուց հետո, խոստացավ  մի քանի օրվա մեջ պատասխանել նրանց: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել է ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Հանրությունը կորցնում է իր վստահությունը օրենքի գերակայության գաղափարի նկատմամբ’