Ատելությամբ առաջնորդվողները․ Ալիք Մեդիա

514

Անիմաստ է այլեւս կրկնելը, թե ընդդիմադիր հարթակում եղած ուժերը, որ հենց Արցախի խնդիրը շահարկելով 1998-ին իշխանության եկան, այն լուծելու հսկայական ժամանակ են ունեցել, բայց չեն լուծել։ Ավելին՝ բանակցային գործընթացում Հայաստանի երբեմնի ամուր դիրքերը թուլացնելով՝ խնդիրը փակուղի են տարել։ Անիմաստ է կրկնել նաեւ, որ Փաշինյանի իշխանությունը խնդիրը փակուղուց դուրս բերելու հնարավորություն է ունեցել, բայց չի արել։ Էլ ավելի անիմաստ է կրկնելը, որ այս երկու՝ իրարով հաստատված ու իրարով ապրող ուժերը, իրար շարունակելով ու իրար փոխլրացնելով, հասցրել են մեզ պատերազմի ու ջախջախիչ պարտության։ Անիմաստ է, որովհետեւ նրանք շարունակելու են իրար մատնացույց անել ու իրար մեղադրել, բայց երբեք ու երբեք իրենց անցած ճանապարհին հետհայացք չեն նետելու ու իրենց սխալները չեն ընդունելու։

Այն թշնամությունը, որ կա ընդդիմություն-իշխանություն պայքարում, այն բառապաշարը եւ պայքարի այն հնարքները, որ կիրառում են իրար հանդեպ, ատելության այն չափաբաժինը, որ տածում են նրանք իրար նկատմամբ, փակում է հանուն երկրի ապագայի իրար հետ աշխատելու եւ համագործակցելու բոլոր հնարավոր ճանապարհները եւ բոլոր պատուհանները։ Իրար դեմ մղվող նրանց պայքարում, որտեղ նրանք նախկիններ են ու ներկաներ, մերժվածներ են ու կապիտուլյանտներ, որպես նպատակ չկա երկիրն, ու չկա պետությունը։

Կան միայն պահել իշխանությունը – խլել իշխանությունը տարբերակները։ Իսկ ընթացքում արձանագրվող կորուստները՝ անկախ դրանց ճակատագրականությունից, էական չեն։

Վարդան Հարությունյան

Ամբողջական հոդվածն՝ այստեղ։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին
Հաջորդ հոդվածըSuperbet Chess Classic․ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին