‘
Ամերիկյան Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում 39 տարեկան հասակում մահացել է Շանտեկ անունով օրանգուտանը, որն իր ցեղակիցներից առաջինն է, որ սովորել է մարդկային ժեստերի լեզուն: Շանտեկը ժեստերի լեզուն սովորել է մարդաբան Լին Մայլզի օգնությամբ, որը նրան խնամել է մանուկ հասակից՝ նրան «պատվաստելով» մարդկայն ունակություններ եւ սովորություններ: Այլոց թվում, նա կապիկին նաեւ խուլերի շրջանում օգտագործվող 150 արտահայտություն է սովորեցրել:
2014-ին լույս է տեսել «Կապիկը, որը քոլեջ է հաճախում» անունով ֆիլմը: Այնտեղ, մասնավորապես, ցույց է տրվում, թե ինչպես է Շանտեկը հավաքում իր սենյակը՝ դրա դիմաց մետաղական ժետոններ ստանալով, ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի վարորդին մոտակա սրճարանի ճանապարհն է ցույց տալիս:
Շանտեկի մահվան պատճառը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա վերջին տարիներին սրտային անբավարարությունից ազատվելու կուրս էր անցնում:
Կենդանաբանկան այգու տնօրինությունը հայտնում է, որ օրանգուտանը հաճախ էր օգտվում մարդկային ժեստերի լեզվից այգու աշխատակիցների հետ շփումներում, սակայն այցելուների ներկայությամբ հաճախ ամաչում էր եւ անցնում էր կապիկների շրջանում ավելի տարածված ժեստերի եւ ձայների:
‘