‘
Հայտնի են դարձել «Ատլետիկոյի» «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կոնֆլիկտի որոշ մանրամասներ, որը տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի պատասխան խաղի ընդմիջման ժամանակ (2-3):
Sport.es-ի տեղեկություններով մադրիդյան թիմի խաղացողները ենթատրիբունային գոտում հրել ու անպատվել են կատալոնացիների հարձակվող Նեյմարին: Բրազիլացուն բախվել է Ներքնակների կիսապաշտպան Գաբին, որից հետո կոնֆլիկտի մեջ է ներքաշվել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Նեյմարը վիրավորողներին ժպիտով է պատասխանել, ինչն ավելի է կատաղեցրել նրանց: «Ատլետիկոյի» խաղացողները փորձել են շրջապատել բրազիլացուն, բայց թիմակցին օգնության է հասել Պիկեն, ով կարողացել է Նեյմարին տանել հանդերձարան:
‘