‘«Ատլետիկոյում» չեն բացառում Կոստայի վերադարձը’

1263

Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ:

-Դիեգո Կոստան այժմ «Չելսիի» ֆուտբոլիստ է և պետք է մտածի այդ ակումբի մասին, բայց ֆուտբոլում երբեմն տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնց պատճառները բարդ է հասկանալ: Երբեմն ֆուտբոլիստները վերադառնում են,-ասել է Սերեսոն «TVE»-ի եթերում:

Հիշեցնենք, որ Կոստան 2014 թվականի ամռանն է տեղափոխվել «Չելսի», լոնդոնյան ակումբում նա մասնակցել է 59 խաղի և խփել է 26 գոլ:

Նախորդ հոդվածը‘«Globe Soccer Awards». Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնան»՝ լավագույն ակումբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ.« 2015-ին լսածս ամենատհաճ արտահայտությունը եղել է «ծնկատակի ջիլ»-ը»’