‘
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ատլետիկոն» դեռ շարունակելու է պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրի համար: Մադրիդցիներն այսօր ընդունել են «Ռոմային» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:
Հաշիվը մկրատ տեսակի արտակարգ հարվածով բացել է Անտուան Գրիզմանը, իսկ խաղավերջում այն կրկնապատկել է Կևին Գամեյրոն:
Այդ հաղթանակի շնորհիվ իսպանական թիմը վաստակել է 6 միավոր և հույսեր է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: Դրա համար նրանց հարկավոր է Լոնդոնում հաղթել «Չելսիին» և հուսալ, որ «Ղարաբաղն» Իտալիայում չի պարտվի «Ռոմային»:
Նշենք, որ այսօր «Չելսին» 4:0 հաշվով ջախջախել է ադրբեջանական թիմին:
Չեմպիոնների լիգա. C խումբ
«Ատլետիկո» – «Ռոմա»` 2:0
Գոլերը. Գրիզման (69), Գամեյրո (85)
Հեռացում. Բրունո Պերես (83)
‘