‘«Ատլետիկոն» հաղթեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)’

828

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Դեպորտիվոյին»:Դիեգո Սիմեոնեի սաներն առանց ավելորդ դժվարությունների հաղթանակ տոնեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 2 գնդակ: 43-րդ րոպեին Նյիգեսը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 55-րդ րոպեին Արդա Թուրանը կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը:

Այս հանդիպումից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս 2-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» մնաց 10 միավորով` նախավերջին` 19-րդ տեղում:

 

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ատլետիկո»-«Դեպորտիվո»՝   2:0
Գոլերը՝ Նյիգես 43, Թուրան 55:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի վարչության նիստ’
Հաջորդ հոդվածը‘ Եվրո-2016-ի խորհրդանիշն արդեն անուն ունի’