‘«Ատլետիկոն» հաղթեց «Էլչեին». մադրիդցիները երկրորդ հորիզոնականում են (տեսանյութ) ‘

824

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում հաղթանակ տոնեց «Էլչեի» նկատմամբ:

«Մանուել Մարտինես Վալերո» անունը կրող մարզադաշտում կայացած խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը երկու գնդակ խփեց և անառիկ պահեց սեփական դարպասը: 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խոսե Մարիա Խիմենեսը, իսկ 53-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Մարիո Մանջուկիչը:

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 32 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս 2-րդ հորիզոնականը, իսկ «Էլչեն» մնաց 10 միավորով` 19-րդ տեղում:

 

ԷԼՉԵԱՏԼԵՏԻԿՈ Մ.

0-2 (0-1)

MC

 

0-1՝ Խոսե Խիմենես 16՛, 0-2՝ Մարիո Մանջուկիչ 53՛

 

ԷԼՉԵ. 25.Պշեմիսլավ Տիտոն, 2.Դամիան Սուարես, 3.Էնցո Ռոկո, 4.Դավիթ Լոմբան, 5.Դոմինգո Սիսմա, 6.Պեդրո Մոսկերա, 17.Վիկտոր Ռոդրիգես (19.Ալվարո Խիմենես, 83), 20.Ֆեյսալ Ֆաժր, 24.Մարիո Պասալիչ (9.Քրիստիան Էռերա, 60), 10.Ֆեռան Կոռոմինաս (34.Fragapane, 66), 22.Ժոնաթաս

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 1.Միգել Մոյա, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան, 24.Խոսե Խիմենես, 5.Տյագու, 6.Կոկե, 8.Ռաուլ Գարսիա, 10.Արդա Թուրան (11.Ռաուլ Խիմենես, 80), 14.Գաբի, 9.Մարիո Մանջուկիչ (7.Անտուան Գրիցման, 74)

 

Զգուշացում՝ Ժոնաթաս 41՛ (Է), Էնցո Ռոկո 90՛ (Է)
Մրցավար՝ Ինյակի Բիկանդի (Իսպանիա)

 

43

ԳՆԴԱԿԻ %

57

8 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (3)

18

ՏՈՒԳԱՆՔ

15

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլը» հաղթեց «Չելսի»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սթոք Սիթիին» դրամատիկ պայքարում հաղթանակ տոնեց, այլ արդյունքներ (տեսանյութ)’