‘«Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ղարաբաղին» ‘

2033

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Ղարաբաղին»։

Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման վերջնամասն ադրբեջանական թիմն անցկացրեց 10 հոգով․ 75-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Դինո Նդլովուն։

Այս ոչ-ոքիի շնորհիվ «Ղարաբաղը» վաստակեց իր առաջին միավորը և շարունակում է եզրափակել C խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Դիեգո Սիմեոնեի թիմն ունի ընդամենը 2 միավոր և երրորդ տեղում է։ Խմբի մյուս՝ «Չելսի» — «Ռոմա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Նախորդ հոդվածը‘Մահացել է Լևոն Հայրապետյանը’
Հաջորդ հոդվածը‘B խումբ. ՊՍԺ-ն և «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակներ տարան (տեսանյութ)’