‘«Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’

831

A խմբի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Մալմյոյին», իսկ «Յուվենտուսն» ընդունել էր «Օլիմպիակոսին»:

«Մալմյո»-«Ատլետիկո» խաղում հյուրերը վստահ հաղթանակ տոնեցին Կոկեի և Ռաուլ Գարսիայի խփած գոլերի շնորհիվ, իսկ ահա Թուրինում կայացած խաղում կարող էր գրանցվել հերթական անակնկալը:

Չեմպիոնների լիգա, A խումբ, 4-րդ տուր

«Մալմյո»-«Ատլետիկո»` 0:2
Գոլերը` Կոկե 30 (0:1), Գարսիա 78 (0:2)

Մասիմիլիանո Ալեգրիի սաներն առաջինն աչքի ընկան. 21-րդ րոպեին հաշիվը բացեց փորձառու Անդրեա Պիրլոն, սակայն 3 րոպե անց «Օլիմպիակոսը» վերականգնեց հաշվի հավասարությունը` Ալբերտո Բոտիայի խփած գոլի շնորհիվ: 61-րդ րոպեին Դելվին Նդինգան առաջ մղեց հյուրերին: Նդինգայի գոլից հետո հաջողությունը երես թեքեց հունական թիմից. 65-րդ րոպեին Ռոբերտո Խիմենեսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 1 րոպե անց Պոլ Պոգբան ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ ՕԼԻՄՊԻԱԿՈՍ

3-2 (1-1)

MC

1-0՝ Անդրեա Պիռլո 21՛, 1-1՝ Ալբերտո Բոտիա 24՛, 1-2՝ Դելվին Նդինգա 61՛, 2-2՝ Ռոբերտո 65՛ (ինք), 3-2՝ Պոլ Պոգբա 66՛

 

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 3.Ջորջիո Կյելինի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ, 6.Պոլ Պոգբա, 8.Կլաուդիո Մարկիզիո (20.Սիմոնե Պադոին, 71), 21.Անդրեա Պիռլո, 22.Կվադվո Ասամոա (37.Ռոբերտո Պերեյրա, 83), 23.Արթուրո Վիդալ, 9.Ալվարո Մորատա (14.Ֆերնանդո Լյորենտե, 58), 10.Կառլոս Տեվես

ՕԼԻՄՊԻԱԿՈՍ. 16.Ռոբերտո, 3.Ալբերտո Բոտիա, 14.Օմար Էլաբդելաույի, 22.Էրիկ Աբիդալ, 26.Արթուր Մասուակու, 2.Յանիս Մանյատիս (17.Դիմիտրիոս Դիամանտակոս, 83), 5.Լուկա Միլիվոյեվիչ, 6.Իբրահիմ Աֆելայ, 8.Դելվին Նդինգա (11.Պայտիմ Կասամի, 77), 10.Ալեխանդրո Դոմինգես (19.Դավիդ Ֆուստեր, 72), 7.Կոստաս Միտրոգլու

Զգուշացում՝ Կառլոս Տեվես 49՛ (Յ), Ալբերտո Բոտիա 85՛ (Օ)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

61

ԳՆԴԱԿԻ %

39

19 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (5)

9

ՏՈՒԳԱՆՔ

19

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է «Ատլետիկոն», «Յուվենտուսը» և «Օլիմպիակոսը» ունեն 6-ական միավոր, իսկ «Մալմյոն»` 3:

Նախորդ հոդվածը‘ «Բորուսիան» կրկին իրեն լավ դրսևորեց Չեմպիոնների լիգայում և գործնականում դուրս եկավ հաջորդ փուլ, «Արսենալը» չկարողացավ հաղթել «Անդերլեխտին» (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով’