‘
Իսպանական գործադուլը, ինչպես և կարելի էր կանխատեսել, ձախողվեց, թեև շատ էին խոսակցություններն ու սպառնալիքներ այն մասին, որ իսպանական առաջնության հերթական մրցափուլը հնարավոր է տեղի չունենա: Իսպնիայի Լա լիգան շարունակվում է և միակ փոփոխությունն այն է, որ հանդիպումները տեղի կունենան ոչ ավանդական ժամերի: Սովորաբար, Իսպանիայում հանդիպումները հաջորդում էին միմյանց, իսկ այս մրցափուլում բոլոր խաղերը տեղի կունենան նույն оրը և նույն ժամին: Տեղի ունենալիք բոլոր հանդիպումներից ամենաուշագրավը և կարևորը, իհարկե, «Ատլետիկո»-«Բարսելոնա» դիմակայությունն է:
Ո՞րն է այս հանդիպման ինտրիգը. եթե Բարսելոնան» հաղթի, ապա առանց որևէ կասկածի ժամանակից շուտ կնվաճի Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Կկարողանա՞ արդյոք «Ատլետիկոն» արժանապատվորեն դիմակայել իր հզոր մրցակցին: Հարցն իսկապես շատ բարդ է, և պատասխանը կարելի է ստանալ միայն այսօր երեկոյան:
Իհարկե, այս պայքարի ֆավորիտը «Բարսելոնան» է; Բոլոր փաստարկները հօգուտ կատալոնացիների են. թիմը միանձնյա առաջատար է, հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, այստեղ է առաջնության լավագույն գոլահար Լեոնել Մեսսին, գերազանց մարզավիճակում է անգնահատելի Մեսսի-Նեյմար-Սուարես հարձակողական եռյակը:
Այս հանդիպման հանդեպ հետաքրքրություն է առաջացնում նաև այն հանգամանքը,որ «Ատլետիկոն» առանձնահատուկ մոտիվացիա չունի և «Ռեալին» վերջնականապես զրկելով չեմպիոնությունից հրճվանքի պահեր կապրի: Պատմության մեջ եղել են այդպիսի նախադեպեր, երբ «Կալդերոնում» «ներքնակավորների» երկրպագուները ուրախացել են «Ատլետիկոյի» դարպասը «Բարսելոնայի» խփած գոլերից, քանի որ յուրաքանչյուր գոլ էլ ավելի է հեռացնում «Ռեալին» չեմպիոնությունից: Այնուհանդերձ, պետք է խոստովանել, որ հիմա այլ ժամանակներ են և «Ատլետիկոն» հենց այնպես միավորներ չի տա և ոչ մի թիմի: Վերջին շրջանում «Ատլետիկոյի» երկրպագուները շատ պահանջկոտ են դարձել, քանի որ Սիմեոնեի «Մադրիդը» անկացրդեն թոփ ակումբ է,իսկ այդպիսիք ցանկացած դեպքում և ցանկացած թիմի հետ խաղում պետք է հաղթանակի ձգտեն:
Միանգամից ասենք, որ այն միտումը, համաձայն որի «Բարսելոնային» «Վինսենտե Կալդերոնում» դժվար է խաղալ, ավելի է խորանում, երբ նայում ենք այստեղ անցկացրած հանդիպումների վիճակագրությունը:
Առավելագույնը,որ«Բարսելոնան» վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել նվազագույն` 1 գնդակի առավելությամբ հաղթանակն է: Իսպանիայի գավաթի շրջանակում անցկացրած այդ վերջին խաղը իսկական խելահղություն էր: Ու թեև կատալոնացիները հաղթեցին 2:3 հաշվով, սակայն «Ատլետիկոն» արժանի էր նվազագույնը ոչ ոքի արդյունքի:
Մադրիդցիները սեփական մարզադաշտում տանուլ են տվել ընդամենը «Վիլյառեալին», այն էլ պայմանավորված էր թիմի ծանր խաղային գրաֆիկով:Մինչդեռ այստեղ հյուրընկալվել են «Ռեալը», «Սևիլիան», «Վալենսիան»: Ներկայում «Ատլետիկոն» կենտրոնացած է միմիայն Պրեմիերայի հանդիպումների վրա և ոչ մի այլ մրցաշար այլևս չի շեղի այս թիմին:
«Բարսելոնան»,անկասկած, ուզում է հաղթել այս խաղում, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինի: Կատալոնացիները երեքշաբթի оրը հյուրընկալվել են Մյուխենում,որտեղ բավական ծանր հանդիպում են անցկացրել: Փաստն այն է, որ այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկով և նույն կազմով «Բարսելոնան» չի կարող միշտապես անթերի ֆուտբոլ խաղալ, հատկապես «Վիսենտե Կալդերոնում»:
Այս ամենի համատեքստում հաստատ կարող ենք ասել,որ մադրիդյան մարզադաշտում գեղեցիկ և լարված պայքար է սպասվում:
‘