‘
«Ատլետիկո»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ակումբի ղեկավարներին չի խնդրել ազատել աշխատանքից գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի ֆուտբոլիստի և գլխավոր մարզչի միջև կոնֆլիկտ է հասունացել: Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Մեսսիին խոստացել է ազատել աշխատանքից Լուիս Էնրիկեին, որպեսզի ֆուտբոլիստը շարունակի խաղալ կատալոնական ակումբում:
«Չեմ խնդրել որևէ մեկի ազատել աշխատանքից: Ես հուզված եմ, քանի որ տեղեկությունը սկիզբ է առել «Բարսելոնա»-ից: Մենք պետք է միասնական լինենք»,- ակումբի Twitter-ի պաշտոնական էջը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
‘