‘
«Ատլետիկո»-ի ղեկավարները դժգոհ են ակումբի ցուցադրած խաղից և անհաջող ելույթների համար առաջին հերթին մեղադրում են Գրիզմանին: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Աղբյուրի տեղեկություններով, «Ատլետիկո»-ն ցանկանում է բաժանվել ֆրանսիացի հարձակվողից, իսկ նրան կփոխարինի Դիեգո Կոստան, ով հունվարից կարող է ելույթ ունենալ ակումբի կազմում:
«Ատլետներ»-ն ամռանը նոր պայմանագիր էին ստորագրել Գրիզմանի հետ, զգալիորեն բարձրացրել էին ֆուտբոլիստի աշխատավարձը, բայց ֆրանսիացին ընդամենը 2 գոլ է խփել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում և չի փայլում արդյունավետ խաղով:
‘