‘Ատոմակայանը չի աշխատի մինչև նոյեմբերի կեսը’

1016

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 27-ին` ժամը 00:00-ին, դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում  աշխատանքները կտևեն  մոտ 46 օր:

Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Հայաստանում աննախադեպ քաղաքական իրավիճակ է ստեղծվել. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյանը ողջունեց հանրահավաքը խանգարող կանանց. «Նաեւ ձեզ համար ենք պայքարում». Տեսանյութ’