‘
Արաբական առաջատար երկրները պահանջների ցուցակ են կազմում, որոնք Քաթարը պետք է կատարի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և արաբ պաշտոնյաների:
Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրաթները, Եգիպտոսը և նրանց դաշնակիցները ցանկանում են երաշխիքներ ստանալ, որ Քաթարի կառավարությունը կդադարի ֆինանսավորել ծայրահեղական խմբավորումներին Մերձավոր Արևելքում և կապերը կխզի «Մուսուլման եղբայրների» հետ:
Ենթադրվում է, որ «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից ոմանք թաքնվում են Քաթարի մայրաքաղաք Դոհայում:
Նշվում է, որ պահանջների ցուցակը կազմվում է և կավարտվի առաջիկայում:
ԱՄՆ-ում Քաթարի դեսպան Մեշալ բին Համադ Ալ-Թանին նախօրեին հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը մինչև հիմա չգիտի, թե ինչն է պատճառ հանդիսացել դիվանագիտական հարաբերությունները խզելու համար:
Փոխանցում է Interfax-ը:
‘