‘Արաբկիրի ոստիկանները հանցագործություններ են թաքցրել’

946

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012 թթ. ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին, հաղորդում է news.am-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Պյատով. Բոլորից ներողություն եմ խնդրում’
Հաջորդ հոդվածը‘Բարոնուհի Քոքսը քննադատել է Բաքվի քաղաքականությունը’