‘Արագած լեռան հյուսիսային հատվածում քաղաքացիներ են մոլորվել’

743

Օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիասային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները մոլորված երեք քաղաքացիներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Նախիջևանում. Զոհեր և ավերածություններ չկան’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 հոգու և բախվել ծառին’