‘Արագաչափերով տուգանվածների վրա համաներումը չի տարածվի. Մամուլ’

859

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս ՀՀ ճանապարհային ոստիկանության թեժ գծին զանգահարել է մի քաղաքացի և հարցրել է, թե համաներումը արդյո՞ք տարածվում է արագաչափերի արդյունքներով ամրագրված տույժ-տուգանքների վրա, թե՞ ոչ։ Ճանապարհային ոստիկանությունից բացասական պատասխան են տվել զանգահարողին։

Թերթը նաև գրում է, որ  այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում տարբեր կալանավայրերի դատապարտյալներից այն մասին, որ իրենց վրա համաներումը կիրառվում է, սակայն կալանավայրի ղեկավարությունը ինչ–ինչ պատճառներով հրաժարվում է այն կիրառել իրենց նկատմամբ։

«Մենք էլ, մեր հերթին, խորհուրդ ենք տալիս կալանավորներին՝ նամակներով դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Զորի Բալայանի նամակը անպատասխան կմնա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պարզեցվել է էներգիա արտադրող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը’