‘Արազ Օզբիլիզ. Մենք բավական ուժեղ թիմ ունենք’

984

Հայաստանի հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը նշել է, որ իրենց ակումբը Ռուսաստանի առաջնությունում արժանիորեն է ընթանում 4-րդ տեղում:

«Մենք շատ ծանր հանդիպումներ ունեցանք, բայց ընդհանուր առմամբ զարմանալու կարիք չկա: Կարծում եմ, որ մենք բավական ուժեղ թիմ ունենք, որպեսզի գրավենք այն տեղը, որը այժմ զբաղեցնում ենք: Ունենք լավ կոլեկտիվ, անհատապես ուժեղ խաղացողներ: Կարելի է նույնիսկ ավելի բարձր տեղերի համար պայքարել: Թիմում բոլորը տրամադրված են դրան: Մենք հաճախ ենք դա քննարկում, սակայն առաջատարների շարքում մնալը բոլորիս ցանկությունն է:

Ռուսաստանում ուժեղ ակումբները շատ են, բայց առաջին խաղաշրջանի արդյունքներով չեմ կարող ասել, թե մենք ինչ-որ մեկին շոշափելիորեն զիջում ենք: Մեր դեմ գերազանց խաղաց ԲԿՄԱ-ն, բայց անկեղծ ասած, այդ մենք թույլ խաղացինք, դա մեր օրը չէր: Իսկ երբ մեր խաղը ստացվում է, կարող ենք ցանկացածին հաղթել: Դրանով էլ ռուսական առաջնությունը հետաքրքիր է»,- Օզբիլիզի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիային թույլ են տվել անցկացնել անկախության հանրաքվե ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Մանուկյանը 175 հազար դոլար և 95 հազար եվրո նվիրատվություն է ստացել’