‘Արամ Առաջինն ընդունել է Հնդկաստանի կաթողիկոսի ներկայացուցիչներին ‘

649

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ասորական ուղղափառ եկեղեցու Զագգա պատրիարքարանի ներկայացուցիչ Մետրոպոլիտ Ժորժ Սալիպանին, Հնդկաստանի Մալապարի ուղղափառ եկեղեցու կաթողիկոսի ներկայացուցիչ Գերպ. Գ.Մ. Ջորջին: Անթիլիասից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հոգեւորականները Արամ Առաջինին են փոխանցել իրենց պատրիարքների ողջույնները: Հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցիների ընդհանուր կյանքը, միջեկեղեցական եւ միջկրոնական հարցերն ու մասնավորապես` արեւելյան ոչ քաղքեդոնական ընտանիքներին վերաբերող հարցերը:

Կիլիկիո կաթողիկոսը կարեւորել է ուղղափառ եկեղեցիների միջեւ ներքին միասնականությունն ապահովելու համար գործակցության առավել կազմակերպված եւ ընդլայնված աշխատանքների կատարման անհրաժեշտությունը` հակառակ ներքին որոշ դժվարություններին:

«Մեր համայնքները շրջապատված են այնպիսի խոչընդոտներով եւ մարտահրավերներով, որոնց դիմակայելու համար եկեղեցիների գործակցությունն ավելի հրամայական է դառնում»,- ասել է Վեհափառ Հայրապետը:  

Հանդիպումից հետո հրավիրյալները ներկա են եղել Արամ Առաջինի կողմից տրված ընթրիքին:  

Նախորդ հոդվածը‘Հայ պատանիների համերգը՝ «Կառնեգի հոլում» ‘
Հաջորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգի դատարանը Մադոննային ռուսերեն ծանուցագիր է ուղարկել (լուսանկար)’