‘Արամ Ա Կաթողիկոսը ժամանել է Հայաստան’

1475

‘

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր վաղ առավոտյան ժամանել է Հայաստան՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Նորին Սուրբ Օծությանն ընկերակցում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ: Արամ Ա կաթողիկոսը սրբադասման արարողությունից անմիջապես հետո՝ նույն գիշերը, կվերադառնա Անթիլիասի մայրավանք՝ նախագահելու ապրիլի 24­-ի եկեղեցական արարողությունը, կատարելու վերանորոգված Հայոց Ցեղասպանության առաջին հուշարձանի օծումը եւ 100­ամյակի իր հայրապետական պատգամը կփոխանցի ժողովրդին: 

‘

Նախորդ հոդվածը‘Ռամոս. «Ուրախ եմ Չիչարիտոյի համար»’
Հաջորդ հոդվածը‘«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ». Ցուցահանդես ԵԽԽՎ-ում’